Հասարակություն
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական պատվիրակությունը հանդիպել է հույն գործընկերների հետ
Այցի շրջանակում պատվիրակության ղեկավարը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմաբժշկական գլխավոր վարչության, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի ռազմաբժշկական վարչությունների պետերի հետ։
Հիմնանորոգվում է Գավառ-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվում է Տ-4-13, /Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Գանձակ‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։
Ամասիայում մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել այն և դուրս բերել վարորդի դին:
«Մեղրու դիահերձարանի համար հողահատկացման աշխատանքներն ավարտվել են». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Մեղրու դիահերձարանի կառուցման խնդրին. «Դիահերձարանի շենքի հողահատկացման աշխատանքներն ավարտվել են, նախագիծը մրցույթի հայտարարման փուլ է հասել, բայց նաև հասկանալի է, որ շինարարությունը 1-2 տարի կտևի»։
ՄԻՊ-ը մտահոգիչ և անթույլատրելի է համարում բազմահարկ շինությունների ապամոնտաժումը
Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման: