Հասարակություն
Գեներալ Միրզաբեկյանն ապօրինի գույքի գործով շուրջ 500.000 դոլար կփոխանցի պետությանը
Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին
Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ:
ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Որ հասցեներում են սպասվում ջրանջատումներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարային աշխատանքներով պայմանավորված Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարման ընդհատումների մասին.
Եղվարդի քաղաքապետարանի մոտ մեքենա է այրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 03։25-ին։ Երևանյան փողոցում այրվել է «Lada Niva» մակնիշի ավտոմեքենա։