Հասարակություն
Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանական պատվիրակությանը
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը 19°C է
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 12-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 19°C:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժքրոջ մոտից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր
Անվտանգային ռենտգեն սարքի միջոցով ծառայողներն էլեկտրոնային ծխախոտի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, 23,36 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, ինչպես նաև՝ 25 հատ «AN 627» գրառմամբ դեղահաբ։ Ն․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
102 մլն եվրո վարկ՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման համար
Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը:
«Անվտանգային խախտումներ են եղել». տեսչական մարմնի ղեկավարը՝ «Հրազդան» ՋԷԿ պայթյունի մասին
Ըստ Պետրոս Մարտիրոսյանի՝ եզրակացությամբ նշվել է, որ մինչև այս խախտումները չշտկվեն, շահագործման թույլտվություն չեն կարող ունենալ և չեն կարող շահագործել ձուլարանը: