Հասարակություն
Ոստիկանության կոչը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:
Բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:
Գորիսի պատմական թաղամասի ճանապարհը ասֆալտապատվում է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հին Գորիս պատմական թաղամաս տանող ճանապարհը ասֆալտապատվում է, բարեկարգման աշխատանքները, խոստանում են էապես փոխել քաղաքի զբոսաշրջային դիմագիծը:
Նալբանդյան գյուղում ոստիկանին սպանողը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Կոտայքում անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ հայցերից 8-ով կայացվել են վճիռներ պետության օգտին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, և Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: