Հասարակություն
Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ավելի խնայող և ուշադիր լինել միմյանց հանդեպ
«Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է. այս տարվա կարգախոսն է «Հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»:
Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցների խաչմերուկում
Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:
ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից
Իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը:
Սարգսյանն ու Բաուերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը
Հոկտեմբերի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
ԿԳՄՍՆ-ն համապատասխան մարմիններից պարզաբանում է պահանջել
Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: