Հասարակություն
Հավաքագրվել է 13.6 մլն դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը հայտնել է, որ 2024թ. դրամահավաքի ժամանակ հավաքագրվել է 13 մլն 635 հազար դոլար։
Մաշտոցի պողոտայում երթևեկությունը փորձնական կփոխվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր:
Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
«Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթն այս անգամ ուղղվելու է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանային համայնքներում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և այլն։
Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ
ԼՂ-ում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարել է, թե բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։
57 հաղորդում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46: