Հասարակություն
Հաստատվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագիրը: Փաստաթուղթը սահմանում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապան քաղաքում գործող Բանկի մասնաճյուղը։ Կապանի մասնաճյուղը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով, սարքավորումներով և հաճախորդներին հասանելի կլինի 24/7 աշխատանքային գրաֆիկով։
ԿԳՄՍ նախարարությունը՝ դպրոցներում պարգևավճարների մասին
2024 թվականին այս ֆոնդի շրջանակում արդեն իսկ աջակցություն է տրվել շուրջ 25 դպրոցի, սկզբնապես նախատեսված միջոցները տարվա ընթացքում ավելացվել են շուրջ 30 մլն ՀՀ դրամով։
Կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ
Կառավարությունը հաստատել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները:
1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կարգավորելու նպատակով: