Մամուլ
Արթուր Խաչատրյանին կանչել են հարցաքննության․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, սակայն վերջինս չի ներկայացել քննչական կոմիտե՝ նշելով, որ ծանրաբեռնված է ու չի կարող ներկայանալ։
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»
Բագրատ սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ՀԱԿ-ն աջակցո՞ւմ է այս շարժմանը, թե՞ ոչ:
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»
Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար: Թե քանի հատ նման շենք է ձեռք բերվել ու ինչի համար, պայմանագրում չի նշվում։
ԱԺ–ն ՍԴ դատավորի հարցը կքննի այս նիստին
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև Սահմանադրական դատավորի ընտրության հարցն է ընդգրկված, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»
Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս շաբաթվա ընթացքում կշարունակի հանդիպումները տարբեր հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, իսկ շաբաթվա վերջին արդեն ամփոփիչ հանրահավաք է պլանավորել․ եթե ոչինչ չփոխվի, ապա` մայիսի 26-ին։