Մամուլ
Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՏԿԵ նախարարի տեղակալը. «Ժողովուրդ»
Հարությունյանը իր` 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ նա տարվա սկզբում հայտարարագրել է 3 անշարժ գույք, բոլորը Գյումրիում. դրանցից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում, որը գնել է 1991 թվականին: Երկրորդը` անհատական բնակելի տուն՝ կառուցված իր իսկ հողի վրա 2018 թվականին և հողամաս, որը ձեռք է բերվել 2010 թվականին:

Հայաստանյան Բոինգի սեփականատեր Գևորգ Նալբանդյանը այլևս Շվեդիայի քաղաքացի չէ. «Ժողովուրդ»
«Կամար» բիզնես կենտրոնի հաշվետվությունների համաձայն` 2023 թվականին հայազգի, ըստ շվեդական մամուլի` մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, մինչդեռ նա 2022 թվականին Շվեդիայի քաղաքացի էր։

«Աղբյուր» ճամբարում երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վարքագի՞ծ են դրսևորել. «Ժողովուրդ»
«Աղբյուր» ճամբարի գոծունեությունից դժգոհ են այնտեղ իրենց ժամանցն անցկացրած սաները:

Ովքե՞ր են ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի թեկնածուները. «Ժողովուրդ»
ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ են ներկայացրել միանգամից յոթ թեկնածուներ։
Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտություն է կրել. «Ժողովուրդ»
Հ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: