Մամուլ
Ո՞րն է «Հակաֆոսֆոր» տելեգրամյան ալիքի նպատակը. «Հրապարակ»
Պարզվում է՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը վերջերս գրանտ է հատկացրել ուկրաինացիներին, որի նպատակը, մեղմ ասած, հակառուսական քարոզչությունն է: Այդ նպատակով նաեւ տելեգրամյան ալիք է բացվել՝ «Հակաֆոսֆոր» անվամբ։

Ո՞ր երկիր կգործուղվի Վլադիմիր Կարապետյանը. «Հրապարակ»
Բանն այն է, որ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում՝ պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է՝ երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է` դադարել են նրա լիազորությունները, սակայն ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին նոր հրամանագիր չի ստորագրվել, եւ Ուկրաինայում մեր դեսպանը, ըստ էության, անօրինական հիմունքներով է աշխատում՝ առանց համապատասխան իրավական հիմքի։

ՀՀ-ն պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։

Ե՞րբ կհայտարարվի նոր ուժի ձևավորման մասին. «Հրապարակ»
Ավելի քան երեք ամիս է եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Մեզ ասացին, որ մինչեւ սրբազան պայքարի սկսվելն անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ:
Կաթողիկոսի եղբորորդու գործով տուժող կողմը չի ներկայանում դատարան. «Ժողովուրդ»
Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդու դատական նիստերը մոտ 6 ամիս է` չեն կայանում: