Մամուլ
Ո՞վ է ձևավորելու նախագահականի աշխատակազմը. «Հրապարակ»
Տեղեկություններ են պտտվում, որ նախագահն ինքը չի ձևավորելու իր աշխատակազմը, նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր:
ԱԺ-ում այսօր դռնփակ քննարկում կլինի. «Ժողովուրդ»
Արդեն օրվա երրորդ կեսին կքննարկվի «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած՝ «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը: Այսպիսի հրատապ նիստ անցկացնելու նախաձեռնությանը միացել են նաև մյուս ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Հավանաբար այդ նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով»
Ում են հասցեագրված եղել և ինչպես են փոխանցվել Ադրբեջանի կոմից 5 առաջարկները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գործող իշխանությունների կողմից անընդհատ շոշափվող «Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու» թեզն ասես միս ու արյուն է ստանում: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ հարաբերություններ կարգավորելու առումով Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա:
ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում. «Փաստ»
Ավելին, համալսարանականների խոսքով, ԵՊՀ ղեկավարությունը դիմել է նաև որոշակի խորամանկության. որոշ երիտասարդ դոցենտների և ակտիվ դասախոսների, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, փորձել են սիրաշահել և տարբեր վարչական աշխատանքներ առաջարկել, ինչը, սակայն, կտրականապես մերժվել է:
Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը. «ժողովուրդ»
«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցեցին, որ մեխանիզմն այսպիսին է՝ նախարարությունը հայտարարում է այս կամ այն մասնագետի ընդունման արտաքին մրցույթ, բայց մրցույթի արդյունքներով հաստատում նախարարության աշխատակցին: Սա թերևս նախարար Քերոբյանի հերթական ձևական նախաձեռնությունն է՝ ցույց տալու, թե որքան թափանցիկ է աշխատում իր ղեկավարած գերատեսչությունը: