Մամուլ
Վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով. «Ժողովուրդ»
Վաղվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Ի դեպ, այս օրերին գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին և զգուշացնում, որ ապրիլի 1-ից նոր սակագներով են հաշվարկելու:
Առուշ Առուշանյանի դատավորը կարող է թիրախավորվել և պատժվել ԲԴԽ-ի կողմից. «Հրապարակ»
Պարզվում է՝ նա 2019 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի դատավոր, իսկ 2021-ի հոկտեմբերին նրան նշանակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն չեն տեղափոխել Երևան, քանի որ դեռևս օգոստոսից նրան էր մակագրվել Առուշ Առուշանյանի գործի քննությունը։
ԱԻՆ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների են գնացել. «Ժողովուրդ»
Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Ինչ եղավ 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» ճակատագիրը. «Ժողովուրդ»
Մինչ օրս, սակայն, 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» մի քանի դրույթներ են ընդամենը կատարվել, այն էլ՝ մասամբ: Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի առաջնահերթության, Արցախում բնականոն կյանքի վերադարձի հարցերը փաստացի չեն լուծվել:
«Հրապարակ». Ազգային հերոս, թե՞ «հանցագործ»
Այսինքն, մենք պարտվել ենք նրա և նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլև պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»: