Մամուլ
Այսօր կվճռվի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինել-չլինելու հարցը. «Հրապարակ»
Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։
ՔՊ ներսում թեժ պայքար է վարչության կազմում ընդգրկվելու համար. «Ժողովուրդ»
ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։
«Փաստ». Էլեկտրաէներգիայի մենաշնորհի էջը փակվո՞ւմ է
«Փաստ» թերթի տեղեկություններով, ապրիլի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների և ազատականացման ծրագրի ներկայացմանը։
Արմեն Փամբուխչյանը՝ ԱԻ նախարա՞ր. «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Փամբուխչյանի հետ՝ հարցի առնչությամբ նաև իր տեսակետը լսելու, նրա հեռախոսահամարը, սակայն, ամբողջ օրվա ընթացքում անջատված էր
Կաթի փոշու ներկրման ծավալները կպակասեն. կաթնամթերքը կթանկանա՞. «Ժողովուրդ»
Այն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Լեհաստանից, Արգենտինայից: Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ չի բացառվում, որ առաջիկայում կաթի փոշու ներկրման ծավալները զգալի պակասեն, և, դրան զուգահեռ, կաթնամթերքը կթանկանա: