Մամուլ
Ընդդիմությունն անհանգստացած է Մարությանի քաղաքական պլաններով. «Հրապարակ»
Մարությանն ընդդիմությունից ձայներ կտանի, ինչը կաշխատի Ավինյանի օգտին։ Ակնհայտ է, որ Մարությանը չի լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, միևնույն ժամանակ նրան ձայն տվողները չեն լինելու իշխանության համակիրները։ Իսկ եթե ընդդիմությունը մի քանի թեկնածու առաջադրի, ապա այս ծրագիրը հոյակապ արդյունք կտա»։
Հայտնի է Ծառուկյանի «Կոտայք» գարեջրի գործարանի գնորդը. «Ժողովուրդ»
Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը գործարար Սուքիասյանների հետ վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Խաչատուր Սուքիասյանը Գարեգին Մկրտչյանի «տանիքն» է, որի արդյունքում էլ վերջինիս հաջողվել է Ծառուկյանից գնել գործարանը:
Ընդդիմադիրներին թիրախավորելու համար նոր ռեսուրսներ են դաշտ մտցրել. «Փաստ»
Հավելենք, որ այդ «գիծը» տարածելու համար օգտագործվում են ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթը, այլև Տիկ-տոկ և Ինստագրամ սոցիալական ցանցերը
Գագիկ Ջհանգիրյանը հաճախ Վճռաբեկ դատարան է այցելում. «Ժողովուրդ»
Իսկ թե ինչ նպատակով է Գագիկ Ջհանգիրյանն այցելել այնտեղ, փորձեցինք պարզել անձամբ նրանից, սակայն Ջհանգիրյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. «Հրապարակ»
Արմավիրի և Արարատի մարզերից մեզ ահազանգեցին, որ մի քանի օր առաջ համայնքապետերն ասել են՝ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները։ Պատճառը փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մեզ չպատասխանեցին»: