Մամուլ
Երեք մեքենայից մեկը հատկացվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարին. «Հրապարակ»
Սակայն 3 հատ RAV4-երի գնման գործարքն առաջիկայում դժվար թե իրականանա, քանզի «Տոյոտա Երևան» ընկերության ավտոսրահում մեքենա չկա` ներկրումները ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դադարել են, և հայտնի չէ, թե երբ կբերեն:
Ընդդիմությունը կոշտ քայլերի ծրագիր է մշակում. «Ժողովուրդ»
Այս միջադեպից հետո տեղեկություն չկա՝ ինչով է ընդդիմությունը զբաղված մեր երկրի համար օրհասական այս օրերին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունը ծրագրեր է մշակում՝ կոշտ քայլեր իրականացնելու, և առաջիկայում ռեալ գործողություններ են սպասվում Հայաստանում և Արցախում։
Դումանյանը բուհերի օպտիմալացում է սկսել. «Ժողովուրդ»
Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի և թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»:
ՔՊ-ն գտել է ՏԻՄ ընտրություններում հաղթելու բանալին. «Հրապարակ»
Մայիսի 8-ին լրանում է Թալին համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը: Բանն այն է, որ ՏԻՄ օրենքով եթե ավագանին առաջին նստաշրջանի մեկնարկից սկսած երեք ամիս նիստ չի հրավիրում:
Իրավապահ համակարգում կոալիցիաներ են ձևավորվել. «Ժողովուրդ»
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը: