Մամուլ
Հայկ Խանումյանը կարող է ազատվել պաշտոնից. «Հրապարակ»
Երեկ լուրեր շրջանառվեցին, թե մոտ օրերս Արայիկ Հարությունյանը Խանումյանին ազատելու է նախարարի պաշտոնից, բայց նշանակելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչը նշանակում է, որ ԱՀ նախագահականում Փաշինյանը կունենա սեփական աչքն ու ականջը։ Լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց»:
Մշտական բնակչության թիվը պակասել է. «Ժողովուրդ»
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պակասել է ոչ միայն ծնվածների, այլև մշտական բնակչության թվաքանակը:
Ֆրանկլին Գոնսալեսը՝ նույն ինքը Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի. «Ժողովուրդ»
2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման: Հիմա տեղեկացանք, որ շուտով նա համաներմամբ ազատ կարձակվի»:
Ո՞ւր է Վարդան Ղուկասյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության սկսած պայքարը Ֆրանսիայի հրապարակ է բերել հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից շատերին, սակայն պայքարի երբեմնի առաջամարտիկ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի երեւում հրապարակում։ «Ինչո՞ւ, էլ չե՞ք պայքարում»․ մեր հարցին երեկ Ղուկասյանը հեռախոսով պատասխանեց․ «Ես անպայման պիտի գամ էդտեղ, որ ինձ տեսնե՞ք։ Ես ժողովրդի հետ եմ, թուրքին դեմ եմ, թուրքի հետ բարեկամությանը դեմ եմ»։
Քննիչ հանձնաժողովի հանձնարարականները մնացել են անկատար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները ձևավորվելուց հետո ասես տեղում դոփում են: