Մամուլ
Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»
Հայաստանում անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 5.4 տոկոսով` կազմելով 79 մլրդ 94 մլն 100 հազար դրամ:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են եւ երկար զրուցել․ «Հրապարակ»
Քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել եւ ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա։
Զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում:
Անհամապատասխանություններ՝ քրեակատարողական ծառայությունում. «Ժողովուրդ»
Սննդի պատրաստման համար նախատեսված կոմունալ ծախսերի, ճաշարանի, խոհանոցի բանվորներին և օգնականներին, աշխատող դատապարտյալներին վճարվող աշխատավարձերի բաշխման գործընթացում խեղաթյուրում է արձանագրվել: Այս ծախսերը կատարվել են քրեակատարողական հիմնարկների հաշվին՝ մատակարարի փոխարեն, որը նախատեսված չի եղել պայմանագրով: Խոսքը ավելի քան 5.5 մլն դրամի մասին է:
Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել. «Հրապարակ»
Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։ Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։