Մամուլ
Ադրբեջանը շարունակում է նոր ճանապարհ կառուցել. «Ժողովուրդ»
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին:
Նախկին նախարարը նոր կուսակցություն է հիմնում. «Հրապարակ»
Նա տևական ժամանակ է՝ թիմ է հավաքագրում, հնարավորինս նոր՝ ինտելեկտուալ, գործունյա մարդկանց հետ է բանակցում, և նոր կուսակցությունն էլ, ասում են, հանդես է գալու երրորդ ուժի դիրքերից։
Հայաստանում մսի արտադրության ծավալները պակասել են. «Ժողովուրդ»
Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները պակասել են 10.8 տոկոսով: Նշենք, որ անասնագլխաքանակը ևս կրճատվել է։ Օրինակ՝ Արցախի Հանրապետությունից Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն բերվեց, որը մորթվեց, քանի որ անասնակերը չէր բավարարում։
Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին Գյումրիի միջադեպի հետ. «Ժողովուրդ»
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որևէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»:
Դատախազներն ուզում են դատավոր աշխատել. «Հրապարակ»
Պարզվում է՝ վերջին շրջանում դատախազությունից հոսք է սկսվել դեպի դատարաններ։ Մանավանդ՝ դատավորների թափուր տեղեր շատ կան, որոնք դժվարությամբ են համալրվում։