Մամուլ
Իշխանությունը ցանկանում է իրենով անել նաև Հայաստանի համայնքների միությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, միության ընդհանուր ժողովին «ՔՊ-ական համայնքապետերը մասնակցելու էին եկել, որպեսզի իրենց ցանկալի թեկնածուին ընտրեին՝ որպես միության նախագահ, բայց, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որևէ թեկնածու չի համապատասխանում կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում. «Հրապարակ»
Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին՝ Հայաստանում, մինչև 8-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը։
Երևանում կտեղադրվի Այդին Մորիկյանի հուշատախտակը
Մորիկյանը դասավանդել է նաև Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության կենտրոնում։
Ընդդիմադիրները կպաշարե՞ն խորհրդարանի շենքը. «Հրապարակ»
Ընդդիմադիրները երեկ հրաժարվեցին այս հարցին պատասխանել: Որոշ տեղեկություններով, շարժման ներսում քննարկում են սցենարը, սակայն դեռևս որոշում չեն կայացրել, իսկ քննարկումները հույժ գաղտնի են պահում, որ իշխանությունը նախապես տեղեկացված չլինի։ Չնայած իշխանությունն ամեն ընդդիմադիրի ամենաքիչը երկուական ժուչոկ է կցել»:
Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, զղջացել ու որոշել է, այնուամենայիվ, դուրս չգալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հաստատեց՝ ասելով. «Գիտեմ, որ այս պահին նա Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, բայց ճիշտ կլինի իր հետ խոսել: Ազգակցական կապ ունենք, ճիշտ է, բայց նրա քայլերի կամ որոշումների համար պատասխանատվություն չեմ կրում»: