Մամուլ
Ընդդիմությունը «թայմաութ» կվերցնի՝ դադարեցնելով անհնազանդության ակցիաները. «Հրապարակ»
Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նրանք կարծում են, որ վերջին ամիսների պայքարի արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի համար ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրումը հետաձգվեց, և դա շարժման հաղթանակն է։
Դատավորները չեն հասցնում քննել գործերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագիծ է մշակել, որը վերաբերում է դատավորներ ընտրելու կարգին:
Մանրամասներ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթից. «Հրապարակ»
Ռուբեն Վարդազարյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ԲԴԽ անդամների հետ էլ խոսել չհաջողվեց, նրանցից ոմանք կա՛մ երկրում չէին, կա՛մ անհասանելի էին, կա՛մ մասնակցում էին դատավորներից մեկի հոգեհանգստի արարողությանը»։
Դեսպանները մրցում են միմյանց հետ. «Հրապարակ»
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջև լարախաղացությամբ է զբաղված, և փորձում է հավասարակշռել բոլոր կողմերի հետ փոխհարաբերությունները։
Քննիչ հանձնաժողովը որոշել է, թե ո՞ւմ հրավիրի հարցաքննության. «Ժողովուրդ»
Դատելով իրավիճակից և նախորդ փորձերից՝ այս հանձնաժողովը ևս ստեղծվել է «պտիչկա» դնելու համար, և այնպիսի բացահայտումներ, որոնք խոստանում են, բնականաբար, չեն արվելու: