Մամուլ
Գեներալ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է. «Հրապարակ»
Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի և վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:
Արմեն Չարչյանից դժգոհում են. նոր կանոններ է սահմանել. «Ժողովուրդ»
Աշխատակիցների բողոքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Չարչյանից։ Նա նախ խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, ապա ամբողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին:
Վանեցյանը կհայտարարի «Դիմադրության» շարժումից առանձնանալու մասին. «Հրապարակ»
Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաև մանդատի հարցին և հայտարարի այն վայր դնելու մասին»:
Գարեգին Բ-ն կաթողիկոսների հուղարկավորության համար նախատեսված դամբարան է կառուցում. աշխատանքները կավարտվեն տարեվերջին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրեթե պատրաստ է կաթողիկոսների հուղարկավորության համար նախատեսված դամբարանը, որի գաղափարը պատկանում է Գարեգին Բ-ին։ Մոտ 25 հայրապետի հուղարկավորության հաշվարկով կառուցված հսկա դամբարանում նախապես ծրագրված էր վերահուղարկավորել նախկին կաթողիկոսներին եւ ապագայում հանգչողներին։ Սակայն դամբարանի պատրաստմանը զուգահեռ հասկացել են, որ վերահուղարկավորում անել չեն կարող, իսկ գործող կաթողիկոսի համար էլ այդ մասին մտածելը դեռ վաղ է։ Եվ պարզվել է, որ դամբարանն անտեղի է կառուցվել։
Հայ և ադրբեջանցի սպորտսմենները կհանգրվանեն նույն հյուրանոցում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 29-ին Մալթայում սկսվելու է բասկետբոլի մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը վերջերս ԱՄՆ-ում հայտարարել էր, թե իրենց առջև խնդիր է դրված՝ անպայման հաղթել Ադրբեջանի ընտրանուն, ինչն Ադրբեջանում բուռն արձագանքի է արժանացել։