Մամուլ
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է. «Ժողովուրդ»
Նախորդ տարի ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, այսինքն՝ բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2700-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 4000-ով:
«Վեոլիա ջուր»-ում տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում
«Վեոլիա ջրի» աշխատողները մեզ պատմեցին, որ տնօրեն Մարիաննա Շահինյանն իր մի քանի համակուրսեցիներին հավաքել է, ու ընկերության կառավարումը վերցրել են իրենց ձեռքը, փակել են բոլոր հնարավոր օղակները աշխատակիցների հետ շփման: Թափանցիկ կառավարումը վաղուց լքել է հիմնարկը:
Մովսես Հակոբյանին հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ»
Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով ԱԱԾ-ն կրկին հիշել է ԶՈՒ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին և հարցաքննության հրավիրել:
Ինքնագլորների բերած վնասների մասին քննարկում՝ ԱԺ-ում. «Ժողովուրդ»
Իշխանական պատգամավորները խորը թմբիրից արթնացել ու իմացել են, որ փողոցներում, մայթերում ինքնամոռաց կերպով ինքնագլոր վարող քաղաքացիները երբեմն վտանգում են մյուս քաղաքացիների կյանքն ու մարդկային և մեքենաների վթարների պատճառ դառնում:
«Հայաստան» խմբակցությունում որոշել են հրաժարվել մանդատներից. «Ժողովուրդ»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին դիմեցինք, նա, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: «Առանց մեկնաբանության»,- ասաց նա: