Մամուլ
Ինչպե՞ս է ՀՀ նախագահն արձագանքում Լաչինի միջանցքը փակելու դեպքին․ «Ժողովուրդ»
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակ է արդեն 5 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը:
Բանակցությունները ձախողվել են․ «Հրապարակ»
Մեկ օրից ավելի խորհելուց հետո Ադրբեջանը հրաժարվել է՝ ասելով, որ պետք է հակառակ հերթականությամբ արվի․ նախ, դուք թույլատրում եք, որ մենք գնանք հանքեր՝ մոնիթորինգ անելու, ապա նոր կբացենք ճանապարհը և կվերականգնենք գազամատակարարումը։
ՀՀ ոստիկանությանը խաբել են. «Ժողովուրդ»
Ոստիկանության պետի հանձնարարությամբ դրա արդյունքում կազմված փաստաթղթերը այս տարվա օգոստոսի 22-ին ուղարկվել են ՀՀ դատախազություն, որի հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օգոստոսի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԳՆ-ում
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետևենք զարգացումներին:
Ստորագրահավաք էր սկսվել Դումանյանի դեմ. ինչպես Անդրեասյանը դարձավ նախարար. «Ժողովուրդ»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, որ մինչև նախարարի աթոռը զբաղեցնելը նախարարության՝ կրթության ոլորտը համակարգող փոխնախարար էր, նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների «լոբինգի» արդյունքում է նախարար դարձել: