Մամուլ
Հաջորդը կլինի Դավիթ Տոնոյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո պետք է հրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ինչպես հայտնի է, վերջինս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:
Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նորընտիր ՄԻՊ-ը․ «Հրապարակ»
Մանասյանն ունի մեկ «Ֆորդ» մակնիշի մեքենա, 9 մլն 300 հազար դրամ, 9 հազար 326 ԱՄՆ դոլար և 9 հազար 123 եվրո բանկային ավանդներ։
Նախկին փոխնախարարը չի ներկայացել Հակակոռուպցիոն դատարան․ «Ժողովուրդ»
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, Սեյրան Օհայանը և ՊՆ որոշ աշխատակիցներ:
Սահմանային իրավիճակի վերաբերյալ ԱԺ–ում փակ նիստ կանցկացվի․ «Ժողովուրդ»
Նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ քննարկմանը մասնակցելու է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, լինելու են ներկայացուցիչներ նաև ՊՆ-ից և Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին և հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված»:
«Նախկինները կպատժեին մալիշկեցի կնոջը»․ «Հրապարակ»
Բագրատյանը կարծում է, որ ժողովրդավարության առումով նախկին և ներկա Հայաստաններն էականորեն տարբերվում են։