Մամուլ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այլևս լույս չի տեսնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլևս դադարելու է լույս տեսնել, քանի որ դադարեցվել է օրաթերթի ֆինանսավորումը, և կրճատվել է նաև աշխատակիցների թիվը:
Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում․ որոշ հաշվարկներով՝ առաջիկա շաբաթներին Սարսանգի ջրամբարը ցամաքեցնելու ադրբեջանական պլանը կարելի է իրականացված համարել։
Պարգև սրբազանը սպասում է գրին քարտ ստանալուն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը շուրջ 3 տարի է՝ ԱՄՆ-ում է։ 2020 թ. նոյեմբերին տեղեկացանք, որ նա, առողջական վիճակով՝ սրտի խնդիրներով պայմանավորված, մեկնել է, իսկ 2021 թ. հունվարի 21-ին ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվեց հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ:
Արթուր Ումրշատյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, Արթուր Ումրշատյանը նախօրեին նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ:
Ստեփանակերտում կնշեն մայիսյան հաղթանակը. «Հրապարակ»
Հանրահավաքին լինելու են ելույթներ՝ մայիսյան հաղթանակին նվիրված: Որոշ տեղեկություններով, մասնակցելու են նաև իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ»: