Մամուլ
Ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում. «Հրապարակ»
Թերթի տեղեկություններով՝ հետ է կանչվելու Հովհաննես Իգիթյանը
Ստեփան Դեմիրճյանը մերժել է Հայկ Մարությանին․ «Հրապարակ»
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, մեր տեղեկություններով, ցանկացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել Ստեփան Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԺԿ-ի ցուցակով, սակայն մերժում է ստացել Դեմիրճյանից։
Ռոբերտ Քոչարյանը դժգոհ է ՀՅԴ–ից․ լուրջ խոսակցություն է եղել․ «Ժողովուրդ»
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև անգամ լուրջ խոսակցություն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Իշխան Սաղաթելյանից։
Անդրանիկ Թևանյանը նոր շարժում է ձևավորո՞ւմ․ «Փաստ»
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, շարժումը խնդիր է դրել իշխանափոխություն իրականացնել և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնել: Շարժման մեկնարկի և նախաձեռնող խմբի կազմը կհրապարակվի մոտ օրերս»:
Վերաքննիչ դատարանի տարածքի բոլոր տեսախցիկներն առգրավվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետի որդու միջադեպի գործով նախաքննական մարմինը գնացել է ՀՀ վերաքննիչ դատարան և առգրավել դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները։