Մամուլ
ԼՂ–ում հետհաշվարկն սկսված է․ «Հրապարակ»
Արցախի Հանրապետության պետական կառույցները 2024 թ․ հունվարի 1-ից կդադարեն գոյություն ունենալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ երեկ ստորագրած հրամանագիրը կրակի դադարեցման եւ հայ բնակչությանն Արցախից տարհանելու գինն էր։
ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ հատել է 11 մլրդ դոլարը
ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 11 մլրդ 386.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 185.6 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.4 %-ով, 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 9.4%-ով. ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 844.1 մլն ԱՄՆ դոլար։
Հռոմի ստատուտի վերաբերյալ միաձայն որոշում կա. «Ժողովուրդ»
Երկար չարչրկված Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը, այսօր վերջապես կքննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
Նախկին ոստիկանապետի՝ կյանքից զրկվելու դեպքից 4 տարի անց դեռ անպատասխան հարցեր կան. «Ժողովուրդ»
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործը թեև վերաբացված է, սակայն դեպքից 4 տարի անց՝ մինչ օրս, հայտնի չէ, թե ով կամ ովքեր նախկին ոստիկանապետին հասցրին ինքնասպանության:
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն ազատ է արձակվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 26-ին ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։