Մամուլ
790 հազար դրամ՝ նախագահականի լոգոյի համար․ «Հրապարակ»
Նախագահի աշխատակազմն այդ նպատակի համար 790 հազար դրամ է հատկացրել։ Իմաստն այն է, որ այսուհետ Վահագն Խաչատուրյանի ճամփորդությունների ու հանդիպումների մասին պատմող տեսանյութերը նախագահի լոգոյով տեղադրվեն կայքում։
Օնլայն առևտրով զբաղվող ընկերությունները՝ խոշոր հարկատու. «Ժողովուրդ»
«Վայլդբերիզ» օնլայն խանութն արագորեն կարողացավ հաջողություններ գրանցել Հայաստանում, և այս հարթակից օգտվողների թիվն իսկապես մեծ է: Նաև դա է պատճառը, որ 2023 թվականի առաջին ինը ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում այն զբաղեցրել է 13-րդ տեղը՝ վճարելով 12 մլրդ 507 հազար դրամ:
Շուռնուխի գյուղապետն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
Սյունիքի տեղական իշխանությունները բացատրում են, թե Հակոբ Արշակյանը ալկոհոլ է հաճախ օգտագործել, դրա համար են հեռացրել, որ երիտասարդ կադր նշանակեն։
Սամվել Բաբայանին կհրավիրեն ԱԺ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձաժողովի անդամներին առաջարկել է Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին։
39 մլն դրամ՝ ԱԺ–ում նոր տեսախցիկներ ձեռք բերելու համար․ «Հրապարակ»
Այս անգամ էլ հակահրդեհային և տեսահսկման համակարգն են թարմացնում, նոր տեսախցիկներ և հակահրդեհային միջոցներ ու սարքավորումներ ձեռք բերում։ Այդ նպատակի համար ԱԺ-ն 39 մլն դրամ է հատկացրել պետական բյուջեից»։