Մամուլ
Քննիչ հանձնաժողովի ժամկետը լրանում է. «Հրապարակ»
Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է, սակայն ՔՊ-ական հանձնաժողովականներն այլևս չեն շտապում «հարցաքննության» կանչել որևէ նախկին կամ ներկա պաշտոնյայի։
Թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ են ազատո՞ւմ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազության համակարգից ահազանգեր են գալիս առ այն, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից, որպեսզի նրանք հետագայում թոշակ չստանան:
Նախագահը եռօրյա այցով կլինի Սյունիքում․ «Հրապարակ»
Շաբաթ օրն էլ Փաշինյանն էր Սյունիքում` պարեկներին էր այցելել։ Ուշագրավ է, որ մեկ էլ 2 տարի առաջ՝ 2021-ին է Խաչատուրյանը եղել Սյունիքում՝ կրկին՝ Փաշինյանի այցից անմիջապես հետո»։
3 մլն դոլարի կռիվ․ ԱԺ նախկին պատգամավորի որդիները դիմել են իրավապահներին. «Ժողովուրդ»
Դատական տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ Արմեն Հակոբյանն իր հանգուցյալ հայրիկի՝ Վերսանդիկ Հակոբյանի ներդրումները ստանալու նպատակով դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանը «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը ընդունել է վարույթ։
Հայկական կոշիկը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով է հնարավոր գնել, քան խանութից․ «Ժողովուրդ»
Այսինքն՝ հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է ձեռք բերել, քան հենց Sali խանութների ցանցից: