Մամուլ
Արտգործնախարարն այսօր կգնա խորհրդարան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: Պատգամավորները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարց պետք է տա նախարարին»:
Պատգամավորի՝ կալանավայրի պետ որդին խիստ նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարությունը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է կիրառել: Պատճառը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ կատարվածն է:
Սերժ Սարգսյանն ու Սամվել Շահրամանյանը հանդիպել են. «Հրապարակ»
Նախօրեին «Մարիոթում» կայացած փակ հանդիպմանը արցախցի քաղաքական գործիչները չէին հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչներին։
45 մլն դրամ՝ ճաղավանդակների համար. «Հրապարակ»
Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետևի ապակին, հետևի կողային ապակիները, ինչպես նաև՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց»։
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով, և նրա կալանքի հարցով բողոք էր ուղարկվել ՀՀ վերաքննիչ դատարան, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը»։