Մամուլ
Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի. «Հրապարակ»
Այժմ քննարկում են օրակարգը, թե ինչ հարցեր ներառեն։

Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու. «Հրապարակ»
Նրանից հետո հանձնաժողովը որոշել է ծանուցել նաեւ ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին

Պետական գերատեսչություններում տերմինալներ կտեղադրվեն. «Ժողովուրդ»
Մենք տեղեկացանք, որ այժմ գույքագրում է իրականացվում՝ հասկանալու համար, թե պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար որքան տերմինալներ են անհրաժեշտ»։

Որ գործով է ԱԱԾ-ում հարցաքննվել Վիտալի Բալասանյանը. «Ժողովուրդ»
Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, և գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Հիմա էլ քննիչները լսում են Վիտալի Բալասանյանին:
Ինչ իրավիճակ է ստեղծել ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի ճանապարհին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում ևս երևում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, և պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: