Քաղաքական
«Միջազգային հանրությունը շատ հստակ պարտավորություններ ունի ցեղասպանությունների կանխարգելման կոնտեքստում». ԱԳ փոխնախարար
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ բացելու առաջարկներին։
«Ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում, թե ՌԴ-ից, թե ՀԱՊԿ-ից». Վահան Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է. «Մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մահացել է, «Տոյոտայի» վարորդը հիվանդանոցում է
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 65-ամյա վարորդ Գուրգեն Մարկոսյանը տեղում մահացել է, իսկ «Տոյոտայի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար». Մհեր Գրիգորյան
«Ենթակառուցվածքի և կապի մասով փոխադարձ ընկալում և, կարծես, համաձայնություն կա, որ դա տարածաշրջանի համար շատ դրական լուծում է, բայց դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ պետք է վերջնականապես համաձայնեցվեն»,- ասել է նա։
Ադրբեջանը դեռ չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։