Քաղաքական
Ռիտերը ԵՄ գործընկերների հետ պարեկություն է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ
Այսօր Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարքագծի բաժնի գործընկերների հետ միացել է Գորիսում մեր դիտորդներին՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ պարեկություն իրականացնելու, ստեղծված իրավիճակն ավելի լավ հասկանալու համար:
Հուսով ենք՝ Գրանադայում կայանալիք հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:
«Կալանավորումը դառնում է մտահոգիչ միտում»․ Մխիթարյանը հանդես է եկել կոչով
Ես միանում եմ իմ համաքաղաքացիներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մնացած բոլոր հայերին, որոնք կալանավորված են։ Մինչ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ ապահով ապաստան գտնելու Հայաստանում, կալանավորումը դառնում է մտահոգիչ միտում։
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այս համատեքստում ընդգծելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը:
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը
Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։