Քաղաքական
Ինչո՞ւ Ադրբեջանը չեկավ Գրանադա և չստորագրեց փաստաթուղթը
Գրանադան մեզ տվեց 2 շատ կարևոր հայտարարություն՝ քառակողմ հայտարարությունը և մեր երկկողմ հայտարարությունը Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Ըստ էության արձանագրվեց, որ ԵՄ-ի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մատնանշել է հայկական հետքի ոչնչացման Ադրբեջանի մտադրության մասին
Այս համատեքստում դեսպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղման հրատապությունը՝ արձանագրելով, որ նման առաքելության իրականացումը Գլխավոր տնօրենի կողմից դիտարկվող ծրագրերի շարքում է։
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նաև արձանագրել է, որ Գրանադայի հանդիպումից հետո ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին
Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
Հայաստանը Լյուքսեմբուրգում դիվանագիտական մշտական ներկայացուցչություն կունենա
Հայաստանը Լյուքսեմբուրգում դիվանագիտական մշտական ներկայացուցչություն կունենա: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «X»-ի իր էջում։