Քաղաքական
ՔՊ նիստում ներկայացվել են զեկույցներ
Ելույթներով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կուսակցության վարչության անդամներ։
«Կդիտարկենք ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին ՀՀ կողմից միանալու հարցը»․ ԱԳՆ խոսնակ
Կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց ՀՀ կողմից միանալու հարցը։
Հայաստանը միացել է Քիմբերլի գործընթացին
Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը:
Ցանկանում եմ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները. Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ դեսպաններին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր: