Քաղաքական
Անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը. վարչապետ
Կարծում եմ` վերջին հինգ տարվա ընթացքում կառավարող մեծամասնությունը բավարար բարեփոխումներ է արել, բավարար, այդ թվում` կադրային լուծումների գնացել, որպեսզի ակնկալելու իրավունք ունենա, որ արդարությունն ու արդարադատությունը ՀՀ-ում հաստատվեն որպես անկյունաքարային ինստիտուտներ, և հետևաբար գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է:
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կլինի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:
Կվերսկսվի Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները Ռուսաստան
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններն ընթացել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ։
«Հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը». ԱԺ փոխնախագահը՝ թեկնածուին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ԱԺ պատգամավորներին առնչվող վարույթներ են հարուցվել հանձնաժողովում
Թոշակառուներն առանց բանկը փոխելու հնարավորություն կունենան օգտվել հետվճարի համակարգից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատգամավորը հարցրեց՝ սա նշանակու՞մ է, որ բոլոր թոշակառուներն, ունենալով ցանկացած բանկային քարտ, կարող են օգտվել հետվճարի հնարավորությունից։