Քաղաքական
32 ռազմագերիներն արդեն Հայաստանում են. վարչապետ
«2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ: Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետևյալն է.
Վահագն Աֆյանը եղել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունում
Դեկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Բենգալոր քաղաքում գտնվող Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունում (ISRO) մասնակցել է Հայաստանն առաջին անգամ ներկայացված ՄԱԿ-ի փոխկապակցված Տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կրթության Ասիայի և խաղաղօվկիանոսյան կենտրոնի (Centre for Space Science and Technology Education in Asia and the Pacific / CSSTEAP) կառավարիչների խորհրդի 28-րդ հանդիպմանը:
«Էստոնիան պատրաստակամ է Հայաստանի հետ աշխատել ԵՄ-ին միանալու քայլերի շուրջ». Էստոնիայի ԱԳ նախարար
Խաղաղությունը շատ կարևոր է այս տարածաշրջանի առաջիկա զարգացումների և քայլերի համար։
Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։
Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի զինվորական պանթեոն
Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում` դեկտեմբերի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթողին: