Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է
Դադարեցվել է հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը։
«Պնդումը, թե ՀՀ-ն քննադատում է ՌԴ-ին, չի համապատասխանում իրականությանը». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» նախագծին
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
Միրզոյանը և Աբդոլլահիանը առանձնազրույց են ունեցել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Իրանի ԱԳ նախարարն արդեն Հայաստանում է
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։