Քաղաքական
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ
Քննարկվել են կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքին և կուսակցության ռազմավարության իրականացմանն առնչվող հարցեր։
Վարչապետը կարևորել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը
Էրիկ դե Մույնքը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերի շարունակական զարգացման նպատակով: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, ինչպես նաև այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում համագործակցության պլանը
Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:
«Սա, առաջին հերթին, ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է». ԱԳ նախարարը՝ սահմանադրության մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Միրզոյանը ՌԴ գործընկերներին հորդորել է ճիշտ վերարտադրել պատճառահետևանքային կապերը
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և, այս համատեքստում, ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե Պրահայում Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, որից հետո իրենց ոչինչ չէր մնում, քան նույնկերպ վարվել։