Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի վարչապետին
«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի օրվա առթիվ՝ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ:
Հնդկաստանի սահմանադրությունը մարմնավորում է ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները. Նիկոլ Փաշինյան
Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ։
Վճռաբեկ քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում երեք թեկնածու է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները․ հայտնում են ՀՀ ԱԺ–ից։
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների միջև
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: