Քաղաքական
Քննարկվել է հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդումը
Երկուստեք ընդգծվել է երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։
«Կայունությունը բխում է տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող գործընկեր երկրների շահերից»․ ՀՀ նախագահ
Ժողովրդավարական երկիր դառնալու գործընթացը մարտահրավերներով լի է, և այս առումով մենք իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում Հայաստանում։
Քննարկվել է Երևան-Աստանա-Երևան ավիաերթուղու բացման հնարավորությունը
Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Փոխվարչապետերի հանդիպումն ավարտվել է
Քիչ առաջ Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահին
Հունվարի 30-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանը Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։