Քաղաքական
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
«Ուրախ ենք, որ Անահիտ աստվածուհին վերջապես ժամանել է Հայաստան». Միացյալ Թագավորության դեսպան
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը, Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը թանգարանի մուտքի մոտ դիմավորել են Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը։
«Խաղաղություն չեն մուրում». Ս․ Օհանյան
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ խորհրդարանական նիստերն անցնում են երկրի համար բարդ ռազմաքաղաքական պայմաններում, երբ հարևանների կողմից շարունակվում են ճնշումներն ու պարտադրանքները․
Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև ՀՀ ԶՈՒ-ում իրականացվում են լայնածավալ ծրագրեր. Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը և զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղությամբ․
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: