Արցախ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Հանդիպման ընթացքում քննարկել ենք խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ Նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ:

Արցախում մեկնարկում է էլեկտրաէներգիայի և գազի վարձերը վճարելու աջակցության ծրագիրը
Այսօր ընդունվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման վեցերորդ ծրագիրը: Այդ մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Ռազմական դրության ժամանակ Արցախի ԱԺ-ն կընտրի նախագահին. հանձնաժողովը հաստատել է նախագիծը
Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Արցախից ՀՀ է տեղափոխվել 16 բուժառու
11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։