Արցախ
Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ
Այսօր՝ մայիսի 26-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Չեղարկվել են և ՊՊԿ ստեղծելու և վստահության հանրաքվեի տարբերակները». Սամվել Բաբայան (Արցախպրես)
«Արցախպրես»-ը Սամվել Բաբայանի հետ ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների տասնօրյակը։
Արցախի պետնախարարը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ
Արցախի շրջափակման պայմաններում կառավարությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված պայմաններում, անընդհատ միջոցներ են ձեռնարկվում առկա խնդիրները լուծելու և նոր խնդիրների ձևավորումը կանխելու ուղղությամբ:
Մարտակերտի շրջանում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. Արցախի պետնախարար
Արձագանքելով 21.05.2023թ. ԱՀ Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներին, Արցախի շրջափակման ընթացքում կիրառվող սահմանափակումների և ապրանքների շրջանառության հատուկ կարգի պատշաճ կիրառության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու պարտականությունը կրող պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ:
Արցախն ամբողջությամբ մի քանի ժամով կհոսանքազրկվի
Ընկերությունից պարզաբանում են, որ իրականացվելու են վթարավերականգնողական աշխատանքներ: