Արցախ
Խիստ սահմանափակ տեղաշարժը չի կարող դիտարկվել որպես Արցախի շրջափակման ավարտ․ Արցախի կառավարություն
Նշվում է, որ բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղություններով երթևեկելու կարիք ունեցող հազարավոր անձանց:
Արցախի ԱԳ նախարարին է փոխանցվել Արիզոնայի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթուղթ
Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում։
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Արցախի ՄԻՊ-ը ծանոթացել է աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի երեխաների պահման պայմաններին
Պաշտպանը ծանոթացել երեխաների պահման և խնամքի պայմաններին, ինչպես նաև վերահաստատել ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը նպաստելու երեխաների` այդ թվում հաստատություններում գտնվող սաների իրավունքների պաշտպանության վրա շրջափակման ծանր հետևանքները հնարավորինս մեղմացնելու ջանքերին։
Արցախից 18 բուժառու «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ հունիսի 2-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։