Արցախ
Արցախի նախագահականից հրաժարարվում են մեկնաբանել ԼՂ-ի վրա ԱՄՆ հնարավոր ճնշումների մասին հրապարակումը
Ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տելեգրամյան ալիքը գրել էր, որ «ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։

Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով
Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը
Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:

Հորդառատ անձրևի հետևանքով Ստեփանակերտում անձրևաջրով են լցվել մի շարք շինություններ
Տեղացած սելավի հետևանքով անձրևաջրով է լցվել Ազատամարտիկների փողոցի շինություններից մեկի նկուղային հարկում գտնվող գրասենյակը
Պաշտոնատար անձն Արցախում յուրացրել է դիզվառելիք
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022 թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արցախի Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: