Արցախ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Բաքուն վճռական է Ղարաբաղի հայերին վերաինտեգրելու Ադրբեջանի քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական միջավայրում․ Ադրբեջանի ԱԳՆ
Գերատեսչությունում նշել են, որ պետության Սահմանադրությունը նման հնարավորություն է տալիս։

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Արցախում օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա դեղորայքի առանց այն էլ սուղ պաշարները. ԱՆ
Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ):
Քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է. Արցախի ԱԳՆ
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը. Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: