Արցախ
ՌԴ ՊՆ-ն Ասկերանում արձանագրել է հրադադարի խախտման դեպք
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն հետապնդում են հրադադարի խախտումներն արդարացնելու նպատակ. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

«Հանրային հեռուստաընկերությունը զարմանալիորեն Արցախը փոխարինել Լեռնային Ղարաբաղով»․ Արցախի ՄԻՊ
Եթե խնդիրը միջազգային դերակատարներին ավելի հասկանալի լինելու մեջ է, ապա նախ՝ կարծում եմ Արցախ անվանումը հարցով հետաքրքրված դերակատարների կողմից արդեն իսկ հասցրել է ճանաչելի և ընկալելի դառնալ, և երկրորդ՝ արդյո՞ք հնարավոր չէ գոնե օգտագործել երկու անվանումներն էլ զուգահեռ՝ Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։
Արցախում կուտակված գազը գրեթե սպառվել է. կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները
Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: