Արցախ
ԼՂ-ից տեղահանվածները, ում բանկային հաշիվներին կլինեն բավականաչափ խնայողություններ, չեն ստանա 50.000-ական դրամները
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այսօր որոշում է կայացվել, համաձայն որի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանվածները կստանան 50,000-ական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կհատկացվի նաև 50.000-ական դրամ
Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:

Ադրբեջանական կողմի հետ համատեղ ստեղծվել է 5 դիտակետ․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

ԼՂ իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում ԼՂ-ի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը
Միևնույն ժամանակ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վերաբերյալ՝ կոչ անելով հետագայում բացառել բռնության դրսևորումներն ու զանգվածային անկարգությունները:
Բախումների ընթացքում տուժել է նախագահի աշխատակազմի ղեկավարը
ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության մոտ բախումների ընթացքում հավաքվածները հարձակվել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։