Արցախ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն Արցախի հարցով դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին
Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։

Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները. Արցախի ՄԻՊ
Ամենակարևոր սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության:

Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է․ Արայիկ Հարությունյան
Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում:

«Բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր»,- ասվում է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են քաղաքացիների մեջ խուճապ տարածել. Արցախի ԱԱԾ
Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։